Գնել Սանոսյանը և Ճապոնիայի գործակալության պաշտոնյան պայմանավորվել են քննարկել ներդրումային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

սա

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր։

--00--ԼՀ