Կառավարությունն անհնար կդարձնի ոչ ԵԱՏՄ համարներով ՀՀ-ում երկար ժամանակ մեքենա վարելը. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

enlarge

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրենսդրական լուծումներ վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո գործի կդրվեն կարգավորումները, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը։

«Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը», - ասել է նա՝ ևս մեկ անգամ կրկնելով` եթե կա օրենսդրություն, ապա այդ օրենսդրությունը պետք է պահպանվի։

--00—ՅՄ