Հայաստանն արդեն այսօր ակնկալում է Ադրբեջանից գերիների վերադարձ․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Երևանն այսօր արդեն ակնկալում է Բաքվից 32 գերիների վերադարձ, ինչի մասին որոշում է կայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմերի համատեղ հայտարարության շրջանակում։ Այս մասին այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների փոխանակություն և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը։ Կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր մենք արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները։», - իր խոսքում մասնավորապես նշել է Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ