Հարցվածների մեծ մասը ցանկացել է իմանալ Պուտինից, թե երբ կավարտվի պատերազմը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_8

Փորձագետները անդրադարձել են Ռուսաստանում անցկացված սոցհարցման արդյունքներին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Հարցվածների ամենից մեծ խումբը (21%) կցանկանար տեղեկանալ Պուտինից, թե երբ կավարտվի պատերազմը Ուկրաինայում։ Ռուսաստանցիների համար կարևոր հարցերի երկրորդ խմբում են կենսաթոշակների ու սոցիալական ծառայությունների վերաբերյալ մտահոգությունները։

Հարցումն անցկացրել է ռուսաստանյան «Левада-Центр»-ը՝ «Ուղիղ կապ Պուտինի հետ» ամենամյա հեռուստահաղորդումից առաջ, որի ժամանակ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի քաղաքացիներն իրենց հարցերն են ուղղում Կրեմլի ղեկավարին։

Հաղորդումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին։

Սոցիոլոգները ընդգծում են՝ դժվար է հասկանալ, թե իրապես ինչ են մտածում ռուսաստանցիները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ