Պետք է Հայաստանի մասին իրականությունն իմանաք. Վահագն Խաչատուրյանը՝ ԱՄԷ համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է նման հանդիպումները սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ դրանք լավ հնարավորություն են անկաշկանդ մթնոլորտում Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին մեր երկրում կատարվող ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

--00—ԼՀ