Նախատեսվում է, որ «Համասը» կազատի 50 պատանդի, Իսրայելը՝ 150 բանտարկյալի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_2

Իսրայելի ու «Համասի» միջև նախատեսված հրադադարը, որ պետք է մեկնարկեր հինգշաբթի, հետաձգվել է և հնարավոր է սկսի գործել ուրբաթ օրվանից։ Պաղեստինյան խմբավորումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 50 պատանդների՝ քառօրյա զինադադարի ու շուրջ 150 պաղեստինցի բանտարկյալների ազատության դիմաց։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի՝ շաբաթներ տևած ջանքերից հետո, Իսրայելը և «Համասը» պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ 50 իսրայելցի պատանդների՝ կանանց և երեխաների ազատ արձակման գնով: Իսրայելը նաև համաձայնել է ազատ արձակել 150 պաղեստինցի բանտարկյալների՝ կանանց և անչափահասների։

Ըստ պայմանավորվածության, «Համասը» փուլ առ փուլ է ազատ արձակելու պատանդներին՝ Կարմիր խաչի միջոցով, որը նրանց կփոխանցի իսրայելական կողմին։ Թել Ավիվի փոխանցմամբ, պատանդները անցնելու են բժշկական ստուգում, որից հետո կվերամիավորվեն իրենց ընտանիքներին։ Նախատեսվում է օրական ազատ արձակել մինչև 13 պատանդ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ