Թուրքական զորակազմը ևս 1 տարի կմնա Արցախի օկուպացված տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

թ.

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ ներկայացված հերթական նախագիծը: Այն  ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) տարածքներում թուրքական զորակազմի ծառայության ժամկետի երկարաձգում ևս 1 տարով՝ սկսած 2023թ․ նոյեմբերի 17-ից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղթում հղում է արվում 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայատասնի միջև 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը և նշվում, որ հայտարարության դրույթները շարունակվում են կյանքի կոչվել:

Ապա այդ համատեքստում առաջարկում է ևս մեկ տարով երկարաձգել թուրքական ԶՈՒ-ի ծառայության ժամկետն Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ թուրք զինծառայողները տեղակայված են Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որը ստեղծվել է եռակողմ հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով՝ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկման համար։ Կենտրոնում մշտադիտարկումն իրականացնում են 60-ական թուրք և ռուս սպաներ։

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում 2020-ի դեկտեմբերից ականազերծման աշխատանքներ են իրականացնում նաև թուրք սակրավորներ։

--00—ԼՀ