Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

թուրք

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նոյեմբերի 6-ին Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման օրակարգում են եղել իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:

Նախքան Թուրքիա այցը ԱՄՆ պետքարտուղարը կատարել է  մերձավորարևելյան շրջագայություն, որի ընթացքում այցելել է  Թել Ավիվ։

Բլինքենն Ամմանում քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտգործնախարարների հետ։

Պետքարտուղարն այնուհետև հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Շրջայցի շրջանակներում Բլինքենն այցելել է նաև Կիպրոսի և Իրաքի հունական համայնք։

Անկարա կատարած այցից հետո պետքարտուղարը կայցելի Տոկիո, Սեուլ և Նյու Դելի։

--00—ԼՀ