Խաչատրյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

խաչ.

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարևորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

 --00—ԼՀ