ԱՀ պայթյունի և ռազմական գործողության հետևանքով զոհված 40 անձի աճյուն է նույնականացվել․ Ազատություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Взрыв-в-Степанакерте

Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ այդպես էլ չառանձնացնելով պայթյունից ու ռազմական ագրեսիայից մահացածների թվերը։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ն անճանաչելի են, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։

--00—ՅՄ