Արցախից Երևան տեղափոխվածներից 7-ը մահացել են, 6-ը՝ պայթյունի հետևանքով, 1-ը՝ վիրավորում ստանալու․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1120723

Լեռնային Ղարաբաղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիների շրջանում գրանցվել է 7 մահ, որից 6-ը՝ այրվածքների հետևանքով, իսկ 1-ը՝ վիրավորում ստանալու։

24News-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հայտնեցին նաև, որ ԲԿ-ներ տեղափոխված պացիենտների մեծ մասը գտնվում են ծանր և ծայրահեղ վիճակում։

 

--00—ՅՄ