Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, նրա հյուպատոսական օգնության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ-ն. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1663251607_5277425

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, նրա հյուպատոսական օգնության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ-ն, որը պաշտպանելու է իր քաղաքացու իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան Լաչինի անցակետից ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարարին։

Ավելի ուշ լուրը հաստատեց վերջինիս կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ նշելով, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

--00—ՅՄ