Ի՞նչ պետք է զգա մարդը, ով եղբայրներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում․ Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

0521f2bf432b43f3429ff835a6c1eb98_m.thumb_

Ես չեմ բանակցում և չգիտեմ, չեմ կարող ասել՝ ի՞նչ են բանակցում այսօր Իվանյանում հանդիպած Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունները,  «Փաստինֆո»-ին ասում է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանն ու հավելում՝ չի կարող ասել՝ ի՞նչ է սպասվելու նրանց, ովքեր որոշում են կայացրել դուրս չգալու Արցախից։

Հակոբյանն ասում է՝ դեռ երկու տարի առաջ է բարձրաձայնել այն հետեւանքների մասին, ինչին այսօր ականատես ենք լինում այսօր և ոչ մեկ անգամ, ասել է՝ Արցախը դատարկվելու է, Արցախը կորցնելու ենք, հարկավոր է միջոցներ ձեռնարկել։

Հարցին՝ կա՞ արդյո՞ք, մնացե՞լ է այս պահի դրությամբ որևէ հնարավորություն՝ կասեցնելու այս անկումը, Արցախի հայաթափումն ու կորուստը, Մովսես Հակոբյանը պատասխանում է՝ հնարավորություն միշտ կա՝ իրատեսական նպատակ է պետք դնել և գնալ դրա կատարման ուղղությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ՅՄ