Իվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023_09_25_13_47_02_2.thumb_

Իվանյանում ավարտվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այս պահին դեռ որևէ մանրամասներ հայտնի չեն հանդիպումից։

Հիշեցնենք, որ Արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել էր Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։

--00—ՅՄ