Ինչպես են բաշխվելու ավագանու մանդատները, եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

l-7Y1ezYouII

Եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

▫️ «Քաղաքացիական պայմանագիր» - 24

▫️ «Ազգային առաջընթաց» - 14

▫️ «Մայր Հայաստան» - 12

▫️ «Հանրապետություն» - 8

▫️ «Հանրային ձայն»- 7

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ-ն 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։

Ըստ այդմ՝

«Հանրային ձայն» կուսակցություն - 9,68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57%

«Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12%

«Հաղթանակ» կուսակցություն - 1.71%

«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34%

«Հանրապետություն» կուսակցություն - 11.32%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8%

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01%

«Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64%

«Մայր Հայաստան» դաշինք - 15.43%

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը։

--00—ՅՄ