Աննա Հակոբյանը գրանցված է կառավարական ամառանոցում, բայց քվեարկեց 8/16 ընտրատեղամասում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

անն

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը` Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի քաղաքապետի ընտրությանը և կատարեցին իրենց քվերակությունը:

Այստեղ ուշագրավ մեկ փաստ է արձանագրել 24News-ը: Մասնավորապես election.am կայքում ընտրողների ռեգիստր բաժնում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է կենտրոն համայնքում, մասնավորապես Ձորափի փ. 74 հասցեում, ավելի ստույգ` Կառավարական ամառանոցում, ինչն իրենից ենթադրում է, որ նա պետք է ընտրության լիներ առնվազն Կենտրոն վարչական շրջանում գտնվող ընտրատեղամասերից մեկում, բայց Աննա Հակոբյանն ամուսնու հետ ընտրեց Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրատեղամասում, որը գտնվում է այնտեղ որտեղ վարչապետն ու իր ընտանիքը ապրել են:

Նշենք, որ Ձորափի 74 հասցեում գրանցված է նաև վարչապետի դուստրը` Մարիամ Փաշինյանը:

4
2
Մերի Մանուկյան

--00—ԼՀ