Հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սսս

Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ շեշտելով ամսի 8-ին Արցախի հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել։

Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Բաբայան․ - Առաջին հերթին, ես չեմ համարում, որ [Արայիկ Հարությունյանը] ճնշման տակ է եղել, ոչ մի ճնշում չի եղել, երկրորդը՝ խնդիրը նա է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականն անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ նա պետ է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի ստարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ, և ստեղծված վիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն գնում նստելու, խոսելու, դա ինքն իրեն բերել է էդ ճգնաժամին և նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ