Բայդենը զանգեց ու ասաց, որ պատրաստ է ՀՀ-ին սպառազինություն տալ. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Բայդենը զանգեց ու ասաց, որ պատրաստ է ՀՀ-ին սպառազինություն տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանն այս կիսակատակ պնդմամբ նկատի ուներ, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին սպառազինություն տրամադրել ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմաց։ Ըստ նրա՝ դա արտացոլված է Պետդեպի՝ Հայաստանին վերաբերող զեկույցում։ Ղուկասյանը նաև խոսեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական կամպանիայի մասին։

Ըստ նրա՝ մայրաքաղաքի ընտրությունները պետք է անվստահության հանրաքվե դառնան իշխանության համար, և Նիկոլ Փաշինյանը հնձելու է այն, ինչը ժամանակին ցանել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ