Հայտնաբերվել է ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

դ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է:

Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

--00--ԼՀ