Հելենի մարմինը Գորիսում է, ադրբեջանցիները թույլ չեն տալիս տանել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

դադա

Ես հիմա Գորիսում եմ, Կարմիր խաչի ներկայացուցիչներն էլ են այստեղ, որոշակի գործողություններ եղել են, բայցոր թույլ տան մարմինը տեղափոխենք` ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի քեռին:

Արցախում էլ Հելեն Դադայանի մայրն էր գնացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, խնդրել` թույլ տալ կա´մ աղջկա դին տեղափոխել Արցախ, կա´մ իրենք գան Հայաստան:

«Արցախի իշխանություններն են միացել քրոջս, ռուս խաղաղապահներին են դիմել, բայց այս պահին արդյունք չունենք»,- մանրամասնեց Հելեն Դադայանի մորեղբայրը:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ