Կոտայքի մարզում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու Nissan Tiida-ն. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

վթթ.

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ