Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի Հաագայի դատարանի կարգադրության համաձայն․ Նիդերլանդների ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Screenshot_2

Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան։

«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։

Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,-գրել է նա:

--00—ՅՄ