Մեզ համոզում են, որ Արցախը մեր հայրենիքը չէ, չհասկանալով, որ դա բերում է նաև ՀՀ-ի կազմաքանդման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Այս իշխանությունը պետությունը դիտարկում է որպես օֆիս, միայն տնտեսական հնարավորությունների մասին են մտածում՝ չհասկանալով, որ դա պետության կազմաքանդման հիմքն է։ Մեզ ասում են՝ Արցախը քո հայրենիքը չէ՝ չհասկանալով, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը նույնն է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

«Իշխանությունն ուզում է, որ մարդիկ մտածեն, թե հայրենիքն իրենց բնակարանն է, որևէ համակարգ չի կարող գործել, եթե բարոյահոգեբանական հենք չկա, կարևորը միայն ուտել- խմելը չէ։ Թուրք-ադրբեջանական նպատակները միս ու արյուն ստացան։ Այս իշխանությունը ինչքան ուժ ունի կազմաքանդում է պետությունը, պետություն-պետականություն խոսքը շուրթերին՝ ամեն ինչ անում են, որ պայթի»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ