Ադրբեջանցիները կրակել են կոմբայնով աշխատող Խնապատի 40-ամյա բնակչի ուղղությամբ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

կրակ

Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

--00—ԼՀ