ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

իրան-ռդ
Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցից:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների շուրջ և ընդգծել երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և տարածաշրջանային խորհրդակցությունների՝ «3+3» ձևաչափը, փոխանցում է IRNA-ն։ 

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է․

ԻԻՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որևէ կերպ քննարկման ենթակա չեն: 

Լավրովն իր հերթին նշել է՝ ՌԴ-ն ընդունում է Իրանի տարածքային ամբողջականությունը։ 

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հարգելու, պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել ԻԻՀ և ՌԴ միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստման ավարտական փուլերի շուրջ: 

--00—ՍՊ