Փաշինյանը ողորմելիությունը դարձրել է մեր ժողովրդի բրենդը, արժանապատվությունը կորցրել ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Փաշինյանը ողորմելիությունը դարձրել է մեր ժողովրդի բրենդը, արժանապատվությունը կորցրել ենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Աջապահյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, համոզմունք հայտնեց, որ վերջինս ստախոս է և ստում է։ Միքայել Սրբազանի պնդմամբ, վարչապետ Փաշինյանը որևէ ճիշտ խոսք չի ասում։ Ըստ բանախոսի՝ Շուշին հանձնվել է Փաշինյանի պարտությունն արդարացնելու համար։

Ըստ նրա՝ մեր խնդիրն այն է, որ թուրքերը ոչմիթիզական են, իսկ մենք՝ ոչ և մեր կարճ խելքով մտածում ենք, թե հանձնելով, զիջելով կարելի է խաղաղության հասնել։ Արքեպիսկոպոսը նաև խիստ քննադատության ենթարկեց ՀՀ զինանշանի վերաբերյալ Փաշինյանի հայտնած մտքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ