Մահվան ելքով վրաերթ․ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը տեղում մահացել է, վարորդը եղել է ոչ սթափ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

f97cfa68-40d0-4073-b2a1-f0cdaab50191.jpg

Այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սան. մաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

--00--ԶՀ