Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին․ հրշեջները մարելով կրակը, հայտնաբերել են վարորդի դին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

հասարակական

Օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Միշա Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի 32 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի աջ մայթեզրի բետոնե հատվածին, ապա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները, մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի կողքին հայտնաբերել են Մ․ Մուրադյանի ամբողջովին մոխրացած դին։ 

--0--ԿԿ