Զգույշ եղիր, Ռեալ Մադրիդ, մենք արդեն գալիս ենք ձեր ետևից․ Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Guardiola-1-750x375

«Ման․ Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում կատակել է իր թիմի հաջողության մասին՝ նկատի ունենալով Մադրիդի «Ռեալին», որը Չեմպիոնների լիգայի ռեկորդային 14 տիտղոս է նվաճել։

«Զգույշ եղիր, «Ռեալ Մադրիդ», մենք արդեն գալիս ենք ձեր ետևից։ Մենք արդին ճանապարհին ենք:

Եթե ​​նույնիսկ մի փոքր հետ մնաք, մենք կհասնենք ձեզ»,- մեջբերում է Գվարդիոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով:

--00—ՅՄ