Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

05202386c4d4339bb24160a746ae3583d99c18.jpg

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-25-ն սպասվում է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևանում մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

--00—ԶՀ