Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով խմբի հանդիպման ժամանակը համաձայնեցվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

տրանսպորտի ապաշրջափակում

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի հանդիպման ժամանակն ու վայրը համաձայնեցվում են, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։ 

Դրանք կորոշվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, այսօր բանակցությունները շատ ինտենսիվ են ընթացել, ՏԱՍՍ-ին ասել է Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ասել էր, որ հանդիպումը պետք է կայանա հաջորդ շաբաթ։

--00—ՍՊ