Հայկական կազմակերպությունները հատուկ զեկույց են ուղարկել  ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

յունեսկօ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների ՀԿ-ն, 
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հատուկ զեկույց են պատրաստել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։

Զեկույցի կոչը ներկայացնում ենք ստորև․

«2023 թվականի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։

Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`

 • Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջել հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը

 • Կոչ անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի։

 • Նպաստել համապատասխան մարմինների և մանդատ ուենցող տեխնիկական առաքելությունների այցելություններին Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության վայրեր և պատշաճ զեկուցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին»:

--00—ԼՄ