«Առավոտ» օրաթերթի և կայքի յութուբյան էջը կոտրել են և ջնջել բոլոր տեսանյութերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

google-n-argelaphakel-e-chinas-n185808-1

«Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

««Առավոտն» այսօր հրապարակել էր հետևյալ անոնսը․ Մեր օրեր-Հարստացած հեղափոխականները․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: Դիտեք վաղը` 21։00-ին։

Եվ այսօր ժամը 19.46-ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը»։

--00—ՅՄ