Աննա Հակոբյանի մասին գրառման պատճառով ինձ պառկեցրին ասֆալտին ու ձեռնաշղթաներով տարան ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Քաղաքացի Սամվել Թադևոսյանը 24News-ի հետ զրույցում նշում է, որ օրեր առաջ իրեն ոստիկանություն բերման են ենթարկել ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանի մասին գրառման պատճառով:

«Երկիր Նաիրի» գրքի հետ կապված Աննա Հակոբյանի գրառումից հետո ես իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել, հաջորդ օրը Ալեք Մանուկյան փողոցով մեքենայով անցնելիս ոստիկանական մեքենան կանգնեց դիմացս, մեծ մեքենայից սպեցնազի հագուստով չորս ավտոմատավորներ իջան, ինձ մեքենայից հանեցին ու պառկեցրին ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցրին և տարան 6-րդ վարչություն:

Երկու ժամ ձեռնաշղթաները չէին հանում, ասում էին՝ վերևից պետք է հրաման լինի, որ հանենք, թույլ չեն տվել, ոչ մեկի հետ կապ հաստատել»: Թադևոսյանի խոսքով, մի քանի ժամ անց միայն ոստիկանությունում իրեն տեղեկացրել են, որ ինֆորմացիա են ստացել զենքի ապօրինի շրջանառության հետ կապված, այդ պատճառով են բերման ենթարկել, սակայն հետո, ապացույց չունենալով, ազատել են՝ ակնարկելով, որ Աննա Հակոբյանի մասին այլևս գրառում չանի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱՊ