«Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում»․երկրաշարժը Էրդողանի համար քննություն է լինելու․ WP

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-02-10 150932

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն օրերս հրապարակել է «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով մի հոդված, որտեղ նշվում է, թե քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետևանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները գնալով մեծանում են։

Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց մասնագետների ու սարքերի օգնության ավերակների տակից դուրս են բերում իրենց հարազատներին, որոշ շրջաններում օգնությունն օրերով չի հասնում։ Իսկ ընդդիմադիրներն ու երկրաշարժից ողջ մնացածները դժգոհում են, որ իշխանությունները շատ դանդաղ են աշխատում աղետի գոտում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ