Իրանի Սպահան քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

image_750x_63d597d43d3cd

Իրանի Սպահան քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում, հայտնել է Սպահանի նահանգապետարանի քաղաքական անվտանգության հարցերով տեղակալը։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

--00—ՅՄ