Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 5 բալ, Երևանում 3-4 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ  28, 24News

երկրաշարժ Վան Երևան Արարատի մարզ

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

--00--ԱՀ