Ռևանշ է լինելու, հայը պարտության հետ չի կարող հաշտվել, լացելու փոխարեն պետք է պայքարենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Պատերազմում մեր պարտությունը հանելուկ մնաց, բոլոր հրամանատարներն էլ ապշած են, թե ինչպես պարտվեցինք, բայց ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, պարտության կազմակերպողները պատասխան են տալու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց պահեստազորի փոխգնդապետ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտության հանգամանքներին:

Փոխգնդապետի համոզմամբ՝ հայոց բանակը պատերազմից հետո չի կորտվել, պատերազմի ժամանակ 18 տարեկան զինվորները 44 օր հզոր պետությունների դեմ կռվել են, ավելի հզոր հայկական բանակ ենք ունենալու: «Մեր հողի հանդեպ չարիք գործողներն անպատիժ չեն մնալու, Ալիևն ու էրդողանը պատասխան են տալու իրենց հողերով:

Հայը չի կարող ստրուկի նման ապրել, այս մղձավանջը ավարտվելու է, մենք մեր հողի տերն ենք լինելու, ոչ մեկ չի կարող մեր հողի տերը լինել, Շուշին ու Հադրութն էլ է հետ է գալու: Հայը չի կարող պարտության հետ հաշտվել, ռևանշ է լինելու, ուժեղ տղերք ունենք իրենք չեն լռելու ու համակերպվելու, լացելու փոխարեն պետք է պայքարենք»,- ավելացրեց Անահիտ Մարտիրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԶՀ