Շուշին չի ընկել, նվեր են տվել թուրքին, ո՞վ արեց էդ կեղտոտ գործը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Շուշին չի ընկել, տվել են, նվիրել են թուրքին, բայց այս ողբերգության հեղինակները կործանվելու են, մենք մեր հողը հետ կբերեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ազատամարտիկ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը։

Ազատամարտիկը կասկածներ ունի, որ այս պատերազմը պայմանավորված է եղել։ Նա հատուկ ընդգծել է պատերազմական օրերին անբնական խոչընդոտներ լինելու հանգամանքը։ 

«Էս պատերազմից կխուսափեինք, եթե լավ դիվանագետներ ունենայինք։ Որոշ մարդկանց պատճառով մեր հողերը սկուտեղի վրա մատուցեցինք թուրքին։ Էս սենց չի մնալու։ Մենք մեր հողերը հետ ենք բերելու։ Հայի արյամբ սնված հողում թուրք չի ապրելու, չի լինելու նման բան»,- ասել է ազատամարտիկը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ