Հայաստանը և Իրանը կխորացնեն գործակցությունը ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

«Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին պայմանավորվել են դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։ 

Ավանեսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը։

Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է մեր երկրի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։

--00—ԼՄ