538 ուսուցիչ այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2023-01-11_17-11-50

538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության տելեգրամ ալիքից։

Արդյունքում՝

վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսացել,

սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։

--00—ՅՄ