Հոգեկան առողջության կենտրոնը ո'չ բացառել է, ո'չ էլ հաստատել Գուրգեն Արսենյանի որդու տեղափոխման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն հրաժարվել է տեղեկություններ փոխանցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի՝ առողջության կենտրոն հնարավոր տեղափոխության թեմայով։

Հունվարի 9-ին «Tert.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ «Նա կշարունակի մնալ այնտեղ և բուժում ստանալ», - նշել էր կայքը։

24News-ը ՀԱՊԱԿ-ին հասցեագրված գրություն էր ուղարկել՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հետևյալի վերաբեևյալ․ «Գուրգեն Արսենյանը տեղափոխվե՞լ է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության ազգային կենտրոն», ո՞րն է տեղափոխման պատճառը, ի՞նչ իրավական հիմքով է տեղափոխվել»։

Կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ստորագրությամբ ուղարկված պատասխան նամակում նշված է, որ ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ն իրավասու չէ տրամադրել պահանջված տեղեկատվությունը, հղում կատարելով տվյալների պաշտպանության իրավունքին, ինչպես նաև՝ մի շարք այլ իրավական կարգավորումներին։

Սակայն պատասխանով չի էլ հերքվել Գուրգեն Արսենյանի՝ կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ տեղեկությունը։

Հիշեցնենք, կրտսեր Արսենյանը դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել: Նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ 

--00—ԱՊ