Մենք աշխատանքներ ենք սկսել․ «Արևմտյան Ադրբեջան»-ից արտաքսվածները պետք է վերադառնան իրենց տներ․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

fe6d7cec92ae65ada64cede5a83eb9b2

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի գործունեության շրջանակում լինելու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը տարբեր տարիների իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է»՝ հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը։

--00—ՅՄ