ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն ասել է, թե որ դեպքում ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև կդադարի հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

6

Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա ավարտել հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դիվանագետի կարծիքով, հենց ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի գտնվելը թույլ կտա լուծել իրավիճակը․ «Եթե Ուկրաինան անդամակցի դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի ռազմավարական խորությունից, որին նա միշտ իրավամբ ապավինել է»,-ասել է նա:

Քիսինջերը նշել է, որ Ռուսաստանը միշտ առաջատար դեր կխաղա աշխարհում, իսկ «նրա պատմությունն ու ընդարձակությունը կարդարացնեն իր անվտանգության մասին հոգածությունը»:

--00—ՅՄ