Արցախում արձանագրվել են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող գյուղմթերքի անհիմն բարձր իրացման գներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Քաղաքացիների ահազանգերի և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքի անհիմն բարձր իրացման գներ:

Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովն ու ևս մեկ անգամ զգուշացնում․

«Շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում:

Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել՝

Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55

Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»։

--00--ԱՀ