Տավուշ գյուղում 30 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:

--00—ԼՄ