Պուտինը և Տոկաևը քննարկել են Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային միությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

1098391.jpg

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 28-ի երեկոյան Կրեմլում քննարկել են գազային միության ստեղծումը Ուզբեկստանի մասնակցությամբ: Այդ մասին սոցցանցերում գրել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Խոսք է եղել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կազմում «եռյակ գազային միություն» ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով համակարգել գործողությունները Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքով ռուսական գազը տեղափոխելիս»,- Ղազախստանի ղեկավարի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ Ժելդիբայի՝ Պուտինը և Տոկաևը համաձայնել են, որ հարկավոր է փորձագետների մասնակցությամբ մանրամասն եռակողմ խորհրդակցություններ անցկացնել ռացիոնալ լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:

Ինչպես հայտնել է Տոկաևը, ամփոփելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման արդյունքները, Պուտինը բանակցությունների ժամանակ բարձրացրել է «եռյակ միության» թեման, բայց ղազախական կողմը պետք է «խորամուխ լինի թեմային»՝ ցանկալի արդյունքների հասնելու համար:

--00—ԶՀ