ՀՀ-ն ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով պայմանավորվել ենք աշխատել նոր ձևաչափերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

,

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝  տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

--0--ԱՀ