Էրդողանը կրկին հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցից հասկացել է, որ նա ցանկանում է հաղթահարել առկա ճգնաժամը և որ նրա կողմից խոչընդոտներ չկան:

«Երեկ (չորեքշաբթի) Զելենսկու հետ (հեռախոսային) բանակցությունների ընթացքում զգացի, որ նա նույնպես նման խոչընդոտներ չունի, և որ նա նույնպես կողմ է այս խնդրի հաղթահարմանը։ Մենք հույսը չենք կորցնում։ Հուսով ենք, որ, երկու առաջնորդներին միավորելով, կշարունակենք խաղաղության ճանապարհը», - ասել է Էրդողանը:

--00—ԻԴ