Հայտնի գործարարի տան մոտ հերթական ավտոմեքենան է գլխիվայր ընկել Ստալինյան ջրանցքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպք վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաները հայտնվում են ջրանցքում ու բազմաթիվ անգամ նման դեպքերից հետո Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից թե՛ նախկինների օրոք, թե՛ հիմա խոստացել են, որ նշված վայրում կտեղադրեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, սակայն այդ ամենը  լոկ խոսքեր են եղել, իսկ եթե պաշտպանիչ արգելապատնեշները լինեին, ավտոմեքենան կբախվեր արգելապատնեշին և չէր հայտնվի ջրանցքում:  

--00—ԼՄ

Տեսանյութեր